ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.01.2019 | 00:02

Դես ու դեն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում և մի՛ թափառիր նրա ավերակների մեջ։ Աչքդ հեռացրու՛ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։ Շատերը մոլորվեցին կնոջ գեղեցկությունից. դրանից կրակի նման սեր է բորբոքվում։ Ամենևին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մոտ և նրա հետ գինի մի՛ խմիր. գուցե քո անձը շեղվի դեպի նա, և քո հոգով կորստյան մատնվես։


Սիրաքի իմաստություն 9. 7-...12

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ